2004-2008 ԹԹ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԿԱՄ<br /> ՀԻՄՆԱՆՈՐՈԳԵԼ 900 ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ<br />


2004-2008 ԹԹ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԿԱՄ
ՀԻՄՆԱՆՈՐՈԳԵԼ 900 ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ

  • 24-12-2004 18:35:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում 2004-2008թթ.-ին մշակույթի` ընդհանուր թվով մոտ 900, օջախների վերանորոգման եւ կառուցման համար կպահանջվի, համապատասխանաբար, մոտ 42 մլն եւ 31 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Սոս Քոչարյանը, մշակույթի տներ կկառուցվեն այն համայնքներում, որոնք ներկայումս զուրկ են նման օջախներից: Շինաշխատանքների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել թե պետական միջոցներով, թե միջազգային դոնոր կազմակերպությունների օգնությամբ: Նշվեց, որ 2004թ.-ի պետբյուջեից հատկացված մոտ 95 մլն դրամով (172,7 հազ. ԱՄՆ դոլար) վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Օշականի, Սիսավանի, Գնդեվազի մշակույթի տներում, իսկ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում կառուցվել է մշակույթի տան նոր շենք: Ըստ փոխնախարարի, մշակույթի տների շինաշխատանքների համար 2005թ.-ի բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել մոտ 240 մլն դրամ: Ս.Քոչարյանը հայտնեց նաեւ, որ վերջին տարիներին տարբեր աղբյուրների ֆինանսավորմամբ հանրապետությունում վերանորոգվել են 60 մշակույթի տներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play