ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2005Թ.-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ<br /> ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ<br />


ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ 2005Թ.-Ի ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԸ

  • 15-12-2005 19:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ ֆուտբոլի Հայաստանի 2005թ.-ի առաջնության մրցանակակիրների պարգեւատրման եւ մեծարման հանդիսավոր արարողությունը: Պարգեւատրվեցին երկրի չեմպիոն «Փյունիկ»-ը, երկրորդ եւ երրորդ մրցանակակիրներ «Միկա»-ն եւ «Բանանց»-ը, առաջին խմբի մրցաշարի հաղթող «Փյունիկ-2»-ը: Մրցանակներ ստացան տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Արամ Հակոբյանը («Բանանց») եւ լավագույն ռմբարկու Նշան Էրզրումյանը («Կիլիկիա»): Տարբեր կազմակերպությունների եւ լրատվամիջոցների սահմանած մրցանակների արժանացան նաեւ դարպասապահ Գեւորգ Կասպարովը («Փյունիկ»), պաշտպան Արտաշես Բաղդասարյանը («Կիլիկիա»), կիսապաշտպան Ալեքսանդր Թադեւոսյանը («Փյունիկ»), հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը («Բանանց»), ամենագեղեցիկ գոլի հեղինակ Արամ Հակոբյանը, ինչպես նաեւ լավագույն կին ֆուտբոլիստ Քրիստինե Ալեքսանյանը («Քոլեջ»): Երեկոյին ներկա էին ՀՀ Սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play