ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ ԿՈՐՈՇՎԻ<br /> ՎԵՐՋԻՆ ՏՈՒՐՈՒՄ <br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂԸ ԿՈՐՈՇՎԻ
ՎԵՐՋԻՆ ՏՈՒՐՈՒՄ

  • 24-11-2005 19:19:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի շախմատի ակումբային առաջնությունում 4 տուր է խաղացվել: 6 թիմերի մրցապայքարում 3 թիմեր են գլխավորում մրցաշարային աղյուսակը. «Միկա-Երեւանը», Շախմատի ակադեմիան եւ Շախմատի դպրոցը տարել են 3-ական հաղթանակ, կրել 1-ական պարտություն եւ վաստակել 6-ական միավոր (թիմային հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար` 1, իսկ պարտության համար 0 միավոր): Հաջորդ տեղերում են Երեւանի պետական համալսարանի, Հրազդանի «Վառվող աստղ» եւ Գյումրիի «Շախմատային աստղեր» թիմերը, որոնք ունեն 2-ական միավոր: Հայաստանի չեմպիոնը կորոշվի նոյեմբերի 25-ին կայանալիք վերջին` 5-րդ տուրում, որտեղ կմրցեն «Միկա-Երեւան» - «Վառվող աստղ», Շախմատի ակադեմիա - «Շախմատային աստղեր» եւ Շախմատի դպրոց - Երեւանի պետական համալսարան զույգերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play