ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԹԵՐԱԿՇՌՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է<br /> ԳՆԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՆ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԹԵՐԱԿՇՌՈՒՄԸ ԴԱՐՁԵԼ Է
ԳՆԱԳՈՅԱՑՈՒԹՅԱՆ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈՆ

  • 10-01-2008 15:45:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստաանի սպառողական շուկայում անմենատարածված խախտումներից է թերակշռումը, որն այսօր դարձել է գնագոյացման լուրջ գործոն: Այս մասին հունվարի 10-ի ասուլիսում հայտնեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: Նա նշեց, որ համաձայն «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի, առնվազն տարին մեկ անգամ պետք է իրականացվի կշեռքների պարտադիր ստուգաչափում: Մինչդեռ, ՀՀ Ազգային չափագիտության ինստիտուտի 2007թ.-ի տվյալներով, առեւտրի օբյեկտներում օգտագործվող մոտ 25 հազար կշեռքներից ստուգաչափվել են միայն 6000-ը: Իսկ չստուգաչափված կշեռքների օգտագործման համար սահմանված տուգանքի չափը, ինչպես նշեց Ա.Եղոյանը, կազմում է ընդամենը 50-100 հազար դրամ (մոտ 165-330 ԱՄՆ դոլար): Ըստ Ա.Եղոյանի, մանրածախ առեւտրում օգտագործվող էլեկտրոնային կշռող սարքերում որոշ փոփոխություններից հետո դրանք կարող են թերակշռել 200-300 գրամ: Ինչ վերաբերում է փողոցային առեւտրում օգտագործվող կենցաղային ձեռքի կշեռքներին, ապա դրանց կիրառումը օրենքով արգելված է: Ա.Եղոյանի խոսքերով, այդ կշեռքները թերակշռում են 300-500 գրամ: «Ակնհայտ է, որ խնդիրը չափազանց արդիական է եւ պահանջում է հրատապ, համակարգված լուծում»,- նշեց ՀԿ-ի նախագահը: Ա.Եղոյանի համոզմամբ, կշռող սարքավորումների շահագործման վերահսկողությունը չպետք է սահմանափակվի միայն տեսչական մարմինների գործունեությամբ: Խնդրի լուծման համար ՀԿ-ն առաջարկում է, մասնավորապես, խստացնել կշռող սարքերի շահագործման կանոնների խախտման համար սահմանված պատժամիջոցները` տուգանքի չափը բարձրացնելով մինչեւ 200-300 հազար դրամը: Բացի այդ, առաջարկվում է առեւտրի կետերում տեղադրել ստուգիչ կշեռքներ, ինչը գնորդներին հնարավորություն կտա տեղում ստուգել գնած ապրանքի քաշը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play