ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈՅԻՑ ԱՎԵԼԻ<br /> ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿ ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈՅԻՑ ԱՎԵԼԻ
ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ

  • 27-12-2007 18:07:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանացի ներդրողները հույս ունեն գալիք տարում բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ ամրապնդել համագործակցությունը ռուսական ընկերությունների հետ: Ինչպես գրում է «The Financial Times» թերթը, այս մասին են խոսում այն հարցման տվյալները, որ անկացրել է գերմանական արդյունաբերության դաշնապետական միությունը: Հարցման տվյալների համաձայն, հարցվածների 79%-ը սպասում են գործարար մթնոլորտի բարելավում գերմանացի ներդրողների համար: Հարցվածների 64%-ը վստահ է, որ իրավիճակը ռուսական շուկայում արդեն բարելավվել է ընթացիկ տարում: Ներդրողների մոտ 60%-ը հայտարարել է, որ ծրագրում են եկող տարի Ռուսաստանում մեկ միլիարդ եվրոյի չափով ներդրումներ կատարել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play