ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ «ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ<br /> ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ»<br />


ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՐԿՈՒ «ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ
ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻՆՔ»

  • 25-12-2007 17:48:00   | Աֆղանստան  |  Միջազգային
ՔԱԲՈՒԼ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում ձերբակալվել են երկու «եվրոպացի բարձրաստիճան պաշտոնատար անձինք»: Նրանք մեղադրվում են «ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու մեջ»: Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտարարել է աֆղանական կառավարությունը: Ըստ կառավարական անանուն աղբյուրի, «ձերբակալվածները արտասահմանցի բարձրաստիճան ֆունկցիոներներ են Մեծ Բրիտանիայից, որոնք կալանքի տակ են վերցվել հինգ օր առաջ»: «Իրենց աֆղանցի գործընկերների հետ նրանք զբաղվել են իրենց պաշտոնեական պարտականությունների հետ անհամատեղելի գործունեությամբ,- նշել է աղբյուրը` ավելացնելով, որ «ձերբակալվածները կարտաքսվեն երկրից, իսկ նրանց աֆղանցի մեղսակիցները կկանգնեն դատարանի առջեւ»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play