ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԾԱՆՐՈՐԴ<br /> ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿ Է ՃԱՆԱՉՎԵԼ ԾԱՆՐՈՐԴ
ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆԸ

  • 18-12-2007 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարզական լրագրողների հայկական ֆեդերացիան դեկտեմբերի 18-ին հրապարակել է այս տարվա մրցաշրջանի 10 լավագույն մարզիկների անվանացանկը: Հարցմանը մասնակցած 46 մարզական լրագրողները թիվ 1 մարզիկ են ճանաչել Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն Գեւորգ Դավթյանին (Գյումրի, ծանրամարտ, 454 միավոր): Լավագույն տասնյակում տեղ են գտել նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը (Քասախ, ծանրամարտ, 328 միավոր), Յուրի Պատրիկեեւը (Երեւան, հունահռոմեական ըմբշամարտ, 281), Մելինե Դալուզյանը (Գյումրի, ծանրամարտ, 253), Հովհաննես Դավթյանը (Գյումրի, ձյուդո, 240), Սառա Հեբերտ Ջոնսոնը (Երեւան, առագաստանավային սպորտ, 187), Էլինա Դանիելյանը (Երեւան, շախմատ, 129), Արա Խաչատրյանը (Գյումրի, ծանրամարտ, 118), Լեւոն Արոնյանը (Երեւան, շախմատ, 114) եւ Տիգրան Մարտիրոսյանը (Գյումրի, ծանրամարտ, 96 միավոր): Լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 15 մարզիկների անուններ` ձյուդոիստներ Արմեն Նազարյան, Անուշ Հակոբյան, հրաձիգ Նորայր Բախտամյան, ծանրորդ Նազիկ Ավդալյան, շախմատիստ Գաբրիել Սարգսյան, սամբիստներ Աշոտ Դանիելյան, Էմիլ Ասլանյան, ըմբիշներ Շամիլ Գիտինով, Արման Ադիկյան, բռնցքամարտիկներ Հովհաննես Դանիելյան, Էդվարդ Համբարձումյան, Հրաչյա Ջավախյան, թաեքվոնդիստ Արման Երեմյան, աթլետ Մելիք Ջանոյան եւ սուսերակիր Միքայել Ղազարյան: Թիմերից լավագույն եռյակում են հաջորդաբար ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը, ՀՀ շախմատի կանանց հավաքականը, Ծանրամարտի ազգային հավաքականը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play