«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ԳՈՐՇ ՏԱՐԱԾՔ Է»,- ԱՍՈՒՄ Է<br /> ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ<br />


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ԳՈՐՇ ՏԱՐԱԾՔ Է»,- ԱՍՈՒՄ Է
ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ

  • 17-12-2007 17:30:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում թատրոնը կանգնած է կործանման եզրին. բարձրարվեստ ներկայացումները մեր օրերում պահանջարկ չեն վայելում: Դեկտեմբերի 17-ի ասուլիսում այսպես բնութագրեցին արդի հայ թատերարվեստի վիճակը դերասաններ Ազատ Գասպարյանը եւ Լալա Մնացականյանը: Ա.Գասպարյանի խոսքերով, «Հայաստանի թատերական աշխարհը մի գորշ տարածք է»: Ըստ նրա, թատրոնը անուշադրության է մատնվել պետական այրերի կողմից, որոնք թատրոն չեն հաճախում: Ա.Գասպարյանի կարծիքով, ոլորտում առկա շատ հարցեր կկանոնակարգվեին թատրոնի մասին օրենքով, որը, սակայն, այս տարի էլ խորհրդարանը չընդունեց: Ըստ Լ.Մնացականյանի, ներկայիս հանդիսատեսը բացարձակապես թատրոնով չի հետաքրքրվում եւ իր ամբողջ ուշադրությունը սեւեռել է շոուների վրա: Բնական համարելով, որ Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, շոու-բիզնեսը զարգանում է, դերասանուհին միաժամանակ նշեց, որ ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում այդ գործընթացին զուգահեռ տուժում է թատրոնը: Լ.Մնացականյանը նշեց, թեեւ ինքն անձամբ բազմիցս մերժել է սերիալներում նկարահանվելու առաջարկները, սակայն մեր օրերում դերասաններնից շատերի համար դժվար է դիմակայել գայթակղությանը եւ հրաժարվել ֆինանսապես ձեռնտու առաջարկներից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play