ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԻՆԳ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ<br /> Է ՆՐԱՆՑ ՄԱՅՐԸ<br />


ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀԻՆԳ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ
Է ՆՐԱՆՑ ՄԱՅՐԸ

  • 06-12-2007 17:15:00   | Գերմանիա  |  Միջազգային
ԲԵՌԼԻՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Գերմանիայի հյուսիսում դեկտեմբերի 5-ին մեռած գտել են երեքից ինը տարեկան հինգ տղա երեխաների: Ինչպես հաղորդում է «Վեստին», սպանության կասկածով արդեն ձերբակալված է նրանց մայրը: Որդիների մահվանից հետո նա հանձնվել է ոստիկանությանը: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, 31 տարեկան կինը գտնվում է հոգեբույժների հսկողության տակ: Նախնական տվյալներով, մայրը երեխաներին դեղամիջոցների օգնությամբ քնեցրել է եւ նարնց խեղդել պլաստիկե ծրարներով: Միջադեպը տեղի է ունեցել Բալթիկ ծովի ափին` Կիլ քաղաքի մոտ գտնվող 450 բնակիչ ունեցող Դարրի գյուղում:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play