ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ ՄԻԼԻՑԻԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ<br /> ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀՆԳՕՐՅԱ ԿԱԼԱՆՔԻ<br />


ԳԱՐՐԻ ԿԱՍՊԱՐՈՎԸ ՄԻԼԻՑԻԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՀՆԳՕՐՅԱ ԿԱԼԱՆՔԻ

  • 26-11-2007 18:02:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՎԱ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի Քաղաքացիական դատարանի Հաշտարար տեղամասը նոյեմբերի 24-ին հինգ օր կալանք է նշանակել որպես պատիժ Միավորված քաղաքացիական ճակատի առաջնորդ Գարրի Կասպարովին այսպես կոչված «անհամաձայնների երթի» անցկացման ընթացքում թույլ տված իրավախախտումների համար: Այս մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հայտնել է նրա փաստաբան Յուրի Կոստանովը: Ըստ Կոստանովի, դատարանը քննելով Կասպարովի կողմից վարչական իրավախախտման մասին քննչական մարմինների նյութերը, նրան մեղավոր է ճանաչել հանրահավաք անցկացնելիս երթի կանոնների խախտման, ինչպես նաեւ միլիցիայի աշխատակիցներին չենթարկվելու մեջ: «Կարծում եմ, որ դատարանը անօրինական եւ չհիմնավորված որոշում է կայացրել, այդ պատճառով պաշտպանությունը արդեն վճռաբեկ կարճ բողոք է ներկայացրել դատարանի որոշման դեմ, որտեղ խնդրում է վերադաս ատյանին չեղյալ հայտարարել հաշտարար դատավորի որոշումը»,- ասել է փաստաբանը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play