ՏԻԳՐԱՆ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ<br />


ՏԻԳՐԱՆ Լ. ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԱՐՁԱՎ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

  • 30-11-2004 19:10:00   | Հնդկաստան  |  Սպորտ
ԿՈՇԻՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հնդկաստանի Կոշին քաղաքում անցկացված աշխարհի մինչեւ 20 տարեկան շախմատիստների առաջնությունում խոշոր հաջողության հասավ Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Լ. Պետրոսյանը: Երեւանցի գրոսմայստերը շվեյցարական խաղակարգով անցկացված մրցումների 13 մրցափուլերում 8 հաղթանակ տարավ, 3 հանդիպում ավարտեց ոչ-ոքի, 2 պարտություն կրեց եւ 9,5 միավորով 2-3-րդ տեղերը բաժանեց նույնպիսի արդյունք ցույց տված չինացի շախմատիստ Յուն Ժաոյի հետ: Քանի որ Տիգրանն ավելի բարձր մրցաշարային գործակիցներ ուներ, նրան էլ շնորհվեց 2-րդ տեղն ու արծաթե մեդալը: Իսկ աշխարհի չեմպիոն դարձավ հնդիկ ճանաչված գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան, որը 13 հնարավորից 10 միավոր վաստակեց: Աշխարհի մինչեւ 20 տարեկան շախմաըիստների փոխչեմպիոնի կոչմանն արժանանալը մեծ նվաճում է Տիգրան Լ. Պետրոսյանի համար: Ընդհանրապես, 2004 թվականը, որը ՖԻԴԵ-ի կողմից հռչակվել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի տարի, շատ հաջող էր նրա կրտսեր ազգանվանակցի համար: Տարեսկզբին Տիգրանը բարձր արդյունք ցույց տվեց Մոսկվայի միջազգային մրցաշարում` «Աերոֆլոտ-օփեն»-ում, ապա հաջող մրցելույթներ ունեցավ Իրանում անցկացված մրցումներում, նաեւ տարբեր մրցաշարերում: Մասնագետների կարծիքով, Տիգրան Լ. Պետրոսյանը մոտ ապագայում կարող է համալրել Հայաստանի ուժեղագույն շախմատիստների շարքերը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play