ԿԱՆՑԿԱՑՎԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ`<br /> ՆՎԻՐՎԱԾ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ<br />


ԿԱՆՑԿԱՑՎԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ`
ՆՎԻՐՎԱԾ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 75-ԱՄՅԱԿԻՆ

  • 10-11-2004 20:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75 ամյակի կապակցությամբ Հայաստանի Շախմատի ակադեմիան եւ Շախմատի ֆեդերացիան դեկտեմբերի 18-23-ը կանցկացնեն ինտերնետային շախմատային մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Չինաստանի թիմերը: Ինչպես նոյեմբերի 10-ին մրցաշարի կազմակերպման հետ կապված խնդիրների քննարկմանը հայտնեց Շախմատի ակադեմիայի նախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, սա ինտերնետով անցկացվող նման առաջին մրցաշարն է: Նշվեց, որ մրցաշարում հաղթող թիմը կստանա 20 հազար դոլար, երկրորդը տեղը գրաված թիմը` 15 հազար, երրորդը` 12 հազար, իսկ չորրոդը` 8 հազար դոլար: Ըստ Ս.Լպուտյանի, մրցաշարի անցկացման նպատակով անգլերեն, հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ չիներեն լեզուներով կպատրաստվի վեբ սայթ: Հայաստանյան 4 հոգուց բաղկացած թիմը մրցաշարին կմասնակցի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցից, որտեղ Ինտերնետ կապը ապահովում է Web ընկերությունը: Ս.Լպուտյանը նշեց, որ անխափան կապի ապահովման նպատակով նախատեսվում է պայմանավորվել նաեւ «ԱրմենՏել»-ի հետ: Շահագիգիռ կազմակերպությունները վեբ սայթում կարող են տեղադրել նաեւ իրենց գովազդը. ակնկալվում է, որ մրցաշարի վեբ կայքը կունենա բազմաթիվ այցելուներ: Մրցաշարը կանցկացնեն մասնակից երկրներից ընտրված 4 մրցավարներ: Ընդ որում, մի երկրի մրցավարը կգտնվի մասնակից մեկ այլ երկրում եւ կհետեւի տեղի թիմի խաղին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play