ՀԱՅԱՍՏԱՆԻ 21 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ<br /> ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 21 ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ
ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

  • 04-11-2004 15:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունաստանի Կրետե կղզում նոյեմբերի 4-14-ը կընթանա շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Միաժամանակ կանցկացվեն 10 մրցաշարեր, որոնց հաղթողները պետք է որոշվեն տղաների ու աղջիկների 5 տարիքային` 10, 12, 14, 16 եւ 18 տարեկանների, խմբերում: Հայաստանը առաջնությունում ներկայացված կլինի մեծ խմբով. Կրետեում հանդես կգան հայաստանցի 21 շախմատիստ-շախմատիստուհիներ: Աշխարհի պատանեկան առաջնության բոլոր տարիքային խմբերում մրցաշարերը կընթանան շվեցարական խաղակարգով, 11 մրցափուլով: Հիշեցնենք, որ Եվրոպայի 2004թ. պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաջող հանդես եկան. նրանք մեկական ոսկե եւ արծաթե մեդալներ նվաճեցին: Ամենայն հավանականությամբ, Հայաստանի տղաներն ու աղջիկները մեդալներից անմասն չեն մնա նաեւ այս անգամ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play