ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

  • 20-10-2004 22:40:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեյի եւ սպորտկոմիտեյի փոխնախագահ Միքայել Իսպիրյանն ընդունեց պաշտոնական այցով ժամանած Պորտուգալիայի կառավարության սպորտի ներկայացուցիչ Անտոնիո Էդվալդո Պերեյրա Դեռեգուերային: Երկու պաշտոնարարները ներկայացրին իրենց երկրներում սպորտի կառուցվածքը, մեծ սպորտի եւ մասսայական սպորտի ուղղությամբ կատարվող աշխատանքները: Պարոնայք Իսպիրյանը եւ Դեռեգուերան ցանկություն հայտնեցին համագործակցել սպորտի տարբեր բնագավառներում: Մասնավորապես,խոսք գնաց տարբեր մարզաձեւերի ուսումնամարզումային համատեղ հավաքներ անցկացնել 2 երկրների մարզիկների մասնակցությամբ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play