ԵՐԵՎԱՆԻ «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ ԽՆԴԻՐ Է ՍՊԱՍՈՒՄ<br />


ԵՐԵՎԱՆԻ «ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ» ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ ԴԺՎԱՐ ԽՆԴԻՐ Է ՍՊԱՍՈՒՄ

  • 14-10-2004 20:47:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 14-17-ը Չեխիայի Խրուդիմ քաղաքում կընթանա ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության ընտրական փուլի մրցաշար, որին կմասնակցի նաեւ Հայաստանի չեմպիոնը` Երեւանի «Պոլիտեխնիկը»: Նրա մրցակիցներն են «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Էրա Պակ» (Չեխիա) եւ «Կամելոտ» (Մոլդովա) թիմերը: Նրանց հետ «Պոլիտեխնիկն» այս հերթականությամբ էլ կմրցի: Հայաստանի չեմպիոնն ընտրական փուլի մրցաշար մեկնելուց առաջ իր կազմը համալրել է Երեւանի մեկ այլ թիմի` «Թալ Գրիգի» 4 ֆուտբոլիստներով: Այդուհանդերձ, «Պոլիտեխնիկի» համար շատ դժվար կլինի մրցաշարում գրավել 1-ին տեղը: Հենց այդ տեղը գրավելու դեպքում է հնարավոր գավաթի համար պայքարը շարունակել կիսաեզրափակիչ փուլում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play