ԸՍՏ ԲԵՌՆԱՐ ԿԱԶՈՆԻԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ<br /> ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ <br />


ԸՍՏ ԲԵՌՆԱՐ ԿԱԶՈՆԻԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՎԵԼ
ԿԱՐԵՎՈՐ Է ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

  • 07-10-2004 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 7-ին ֆուտոբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Կազոնին ասուլիս անցկացրեց, որտեղ խոսեց աշխարհի առաջնության ընտրական փուլի 2 հանդիպումներին` հոկտեմբերի 9-ին Ֆինլանդիայի եւ հոկտեմբերի 13-ին Չեխիայի հավաքականների հետ մրցախաղերին նախապատրաստության մասին, պատասխանեց լրագրողների հարցերին: Նա նշեց, որ վերջին շրջանում իր թիմը զգալիորեն բարելավել է անհրաժեշտ որակները, սակայն հաջողության հասնելու համար խաղացողները պետք է ամբողջովին նվիրվեն պայքարին: Պարոն Կազոնին չափազանց կարեւորեց հոգեբանական պատրաստվածությունը` այն գերադասելով տեխնիկականից եւ ֆիզիկականից: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն 1-ին նախապայման համարեց կոլեկտիվ խաղը, եւ ասաց, որ ցանկալի արդյունքի հասնելու համար ֆուտբոլիստները պետք է փոխեն իրենց մտածելակերպը: Բեռնար Կազոնին նշեց, որ գոհ է հավաքականի ուսումնամարզային հավաքից: Հոկտեմբերի 8-ի առավոտյան ազգային եւ երիտասարդական հավաքականները կմեկնեն Ֆինլանդիա:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play