ԿԱՅԱՑԱՎ ՁՅՈՒԴՈՅԻ «ԶԵՅԹՈՒՆԻ ԳԱՎԱԹԻ» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ<br />


ԿԱՅԱՑԱՎ ՁՅՈՒԴՈՅԻ «ԶԵՅԹՈՒՆԻ ԳԱՎԱԹԻ» 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ

  • 05-10-2004 19:50:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի նախաձեռնությամբ անցկացվեց ձյուդո ըմբշամարտի ավանդական միջազգային մրցաշարը` «Զեյթունի գավաթի» խաղարկությունը: Արդեն 8-րդ անգամ կազմակերպվող մրցումները մեծ հետաքրքրություն էին առաջացրել` «Դինամո» մարզադահլիճում ընթացած մրցապայքարին մասնակցեցին Վրաստանի, Իրանի, Հայաստանի եւ Արցախի 354 ձյուդոյիստներ, որոնք մրցեցին 2 տարիքային խմբերում: Երիտասարդների խմբում ուժեղագույնը Հայաստանի ներկայացուցիչներն էին, որոնք ընդհանուր առմամբ 13 մեդալ նվաճեցին: Պատանիների մրցակցությունում հայ ձյուդոյիստների առավելությունն ավելի զգալի էր, արդյունքը` 30 մեդալ: Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Խիտարյանի կարծիքով, իր թիմի թեկնածուները բավարար պատրաստականություն ցուցադրեցին եւ կարող են հաջողությամբ հանդես գալ առաջիկա միջազգային մրցումներում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play