ԿԱՊԱՆՑԻ ՊԱՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ 2-ԱԿԱՆ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ<br /> ՆՎԱՃԵՑԻՆ 37-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ<br />


ԿԱՊԱՆՑԻ ՊԱՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ 2-ԱԿԱՆ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ
ՆՎԱՃԵՑԻՆ 37-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

  • 22-09-2004 17:38:00   | Հայաստան  |  Սպորտ
ԿԱՊԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 8-18-ը Թեհրանում անցկացվեցին 37-րդ Համահայկական խաղերը, որին մասնակցեցին նաեւ Կապանի ատլետիկայի մասնագիտացված մակապատանեկան մարզադպրոցի սաները: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց մարզադպրոցի տնօրեն Ս.Ղազարյանը, պատանի թեթեւատլետ Էրիկ Նուրիջանյանը հեռացատկում եւ եռացատկում նվաճեց Համահայկական խաղերի չեմպիոնի կոչումը: Մարզադպրոցի մեկ այլ սան Մխիթար Դավթյանը նույն մարզաձեւերում գրավեց երկրորդ տեղը: Այսպիսով, Կապանի ատլետները նվաճեցին համահայկական խաղերի երկու ոսկե եւ երկու արծաթե մեդալներ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play