ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ<br /> ԽԱՂԵՐԻՑ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ
ԽԱՂԵՐԻՑ

  • 30-08-2004 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Աթենքի 28-րդ ամառային օլիմպիական խաղերից, որոնց 202 երկրների շուրջ 10 հազար 500 մարզիկներ մասնակցեցին, դատարկաձեռն են վերադառնում Հայաստանի ներկայացուցիչները: Օլիմպիադայում հանդես եկած 18 մարզիկներից եւ ոչ մեկը չկարողացավ որեւէ մեդալ նվաճել: Վերջին հույսերը կապված էին ազատ ոճի ըմբիշների, հատկապես` աշխարհի եռակի չեմպիոն Արա Գեւորգյանի (74 կգ քաշային կարգ) եւ Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանի հետ: Բայց ո'չ նրանք, ո'չ էլ Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ) եւ Մամեդ Աղաեւը (84 կգ) չկարողացան հաջողության հասնել: Բոլոր 4 ըմբիշներն էլ չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play