ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցկացվեցին ֆուտբոլի
Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 16-րդ մրցափուլի խաղերը:
Կրկին վստահ հանդես եկավ ներկայիս չեմպիոնը եւ առաջատարը`
Երեւանի «Փյունիկը», որը 3-0 հաշվով հաղթեց մրցաշարային
աղյուսակում 2-րդ տեղում գտնվող «Միկա» (Աշտարակ) թիմին: Այսպիսով
«Փյունիկն» ավելի մեծացրեց խզումը իր եւ հետապնդողների միջեւ:
Մյուս երեք հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին.
«Շիրակ» (Գյումրի) - «Արարատ» (Երեւան)` 0-0, «Դինամո-Զենիթ»
(Երեւան) - «Բանանց» (Երեւան)` 0-3, «Կիլիկիա» (Երեւան) - «Կոտայք»
(Աբովյան)` 2-3:
16 մրցափուլից հետո թիմերն աղյուսակում դասավորվել են
հետեւյալ հերթականությամբ. 1. «Փյունիկ»` 42, 2. «Միկա»` 35, 3.
«Բանանց»` 24, 4. «Արարատ»` 23, 5. «Դինամո-Զենիթ»` 20, 6.
«Կոտայք»` 12, 7. «Կիլիկիա»` 11, 8. «Շիրակ»` 10 միավոր: