ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՀՄԸՄ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ<br /> ԱՆԴԱՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ<br />


ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՎ ՀՄԸՄ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԱՆԴԱՄՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

  • 18-08-2004 19:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը օգոստոսի 18-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության անդամներին, որոնք Հայաստանում են գտնվում կազմակերպության տարեկան ժողովի կապակցությամբ: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մարզական բնագավառում համագործակցության եւ մասնավորապես համահայկական խաղերի կազմակերպման, Հայաստանում ՀՄԸՄ-ի գործունեության ծավալման եւ Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, Սփյուռքի երիտասարդության հայապահպանության խնդիրների լուծման եւ համագործակցության այլ հարցեր:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play