ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ<br /> ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ<br />


ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ

  • 06-08-2004 18:08:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտին է մոտեցել Թուրքիայի Ուրգուպ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը: 5 տարիքային խմբերում միաժամանակ անցկացվող 10 մրցաշարերին մասնակցում են նաեւ Հայաստանի 14 ներկայացուցիչներ: Նրանցից առավել հաջող են հանդես գալիս Ռոբերտ Աղասարյանը (10 տարեկանների խումբ) եւ Սամվել Տեր-Սահակյանը (12 տ.): 7 մրցափուլից հետո Ռոբերտը վաստակել է 6,5, Սամվելը` 6 միավոր: Երկուսն էլ իրենց տարիքային խմբերում գլխավորում են մրցաշարային աղյուսակը եւ չեմպիոն դառնալու լավ հնարավորություններ ունեն: Եվրոպայի առաջնությունում հաջող են խաղում նաեւ Խաչատուր Երանոսյանը (10 տ.), Տիգրան Մամիկոնյանը եւ Զավեն Անդրեասյանը (2-ն էլ` 16 տ.): Առաջնության ավարտին մնացել է 2 մրցափուլ:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play