ՖՈՒՏԶԱԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ ԵՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԵՐԸ<br />


ՖՈՒՏԶԱԼԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐ ԵՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԻՄԵՐԸ

  • 27-05-2004 15:56:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ավարտվեց ֆուտզալի Հայաստանի առաջնության առաջին շրջանը: 10 թիմերի մրցապայքարը գլխավորում են Երեւանի «Թալ Գրիգը» եւ «Պոլիտեխնիկը», որոնք 9 հանդիպումներում 24-ական միավոր են վաստակել (8-ական հաղթանակ եւ 1-ական պարտություն): 3-րդ տեղում ընթանում է եւս մեկ երեւանյան թիմ` «Փյունիկը», որը առաջատարներից ետ է մնում ընդամենը 2 միավորով: Այս 3 թիմերի, ինչպես նաեւ 19 միավոր վաստակած Վանաձորի «Ցալկուտ» թիմերի միջեւ էլ կընթանա պայքարը չեմպիոնի կոչման ու մրցանակային տեղերի համար, քանի որ առաջնության մյուս մասնակիցները զգալիորեն ետ են մնում նրանցից: Առաջնության 2-րդ շրջանը կսկսվի մայիսի 29-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play