Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը


Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը

  • 16-09-2011 15:45:07   |   |  Մշակույթ

Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը՝ ՀՀ նախագաhի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «ՀԱՅ ՖԵՍՏ-2011»-ին հանդես կգա շուրջ 18 երկրի 30 թատերախումբ, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից եւ այլն: Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի Tango de soledad («Մենության տանգո»-ն) 3D ներկայացումը՝ Բիլլի Քոուի բեմադրությամբ (Մեծ Բրիտանիա), որն այս տարի ընգրկված է եղել Էդինբուրգի փառատոնին: Եվս մեկ ներկայացում՝ մասնակցած վերոնշյալ փառատոնին կներկայացնի «Պռոտոտայպ» թատրոնը (Մեծ Բրիտանիա): Փառատոնին կմասնակցեն hեղինակավոր թատրոններ, «Կրեդո» թատրոնը (Բուլղարիա), ինչպես նաեւ Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնը (Վրաստան), Մերկուրի թատրոնը (Մեծ Բրիտանիա): «ՀԱՅ ՖԵՍՏ-2011» -ին կմասնակցեն նաեւ հայկական թատրոնները: Փառատոնի ներկայացումները կընդգրկվեն հիմնական եւ ֆրինջ, «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական բեմադրությունների, տիկնիկային եւ մանկական ներկայացումների ծրագրերում: Թատերասերները հնարավուրություն կունենան դիտել իրերի թատրոն, դրամատիկական, երաժշտական եւ պարային ժանրերի ներկայացումներ: Փառատոնը վարպետության դասընթացներով կհյուրընկալեն միջազգային փորձագետներ պրոֆեսոր Նոյել Վիթսը (Միացյալ Թագավորություն) եւ Baltic Circle Միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութին (Ֆինլադիա): Հյուրերի թվում կլինի նաեւ մեծ պատվիրակություն Պերմից, որի կազմում ընդգրկված կլինեն Պերմի փոխվարչապետ Բորիս Միլգրամը, մշակույթի նախարար Նիկոլայ Նովիչկովը եւ «Սպիտակ գիշերները Պերմում» արվեստների փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանը: Նրանք կհանդիպեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ եւ կքննարկեն համագործակցության ընդլայնման հեռանկարները: Փառատոնի նորություններին անրադառնալու է «ՀԱՅ ՖԵՍՏ-2011 Օրագիր»-ը: Այն օրական երեք անգամ եթեր կհեռարձակվի «ATV» հեռուստաալիքով: Նշենք, որ 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի) գլխավոր թատերական փառատոնն է: «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի գլխավոր նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակույթը եւ նպաստել հայ կատարողական արվեստի զարգացմանը: «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը համաշխարհային թատերական այնպիսի ցանցերի անդամ է, ինչպիսիք են`ASSITEJ (Մանկական եւ Երիտասարդական Թատրոնի Համաշխարհային Ասոցիացիա), IETM (Համաեվրոպական Թատերական Ցանց), IFEA (Միջազգային Փառատոների եւ Իրադարձությունների Ասոցիացիա): _____________________________________________________________________ Հեռ: (374 10) 53 62 33; (374 93) 59 09 72; հաս.՝ Ամիրյան 26, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետ. ինստիտուտ, Էլ. փոստ՝ lilit.aslanyan@yahoo.com; կայք՝ www.highfest.am.
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play