Վասիլի Աթաջանյանն ընդունել է ՌԴ-ի Վոլգոգրադի մարզի մի խումբ հայ և ռուս երիտասարդների


Վասիլի Աթաջանյանն ընդունել է ՌԴ-ի Վոլգոգրադի մարզի մի խումբ հայ և ռուս երիտասարդների

  • 23-09-2011 17:17:23   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վասիլի Աթաջանյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի մի խումբ հայ եւ ռուս երիտասարդների, ովքեր ԼՂՀ են ժամանել «Ուղեւորություն դեպի Հայաստան» նախագծի շրջանակներում: Նախագծի ծրագրային տնօրեն, Վոլժսկի քաղաքում «Ռուսստանի հայերի միության» ներկայացուցչության ղեկավար Հրաչյա Ներսիսյանը նշեց, որ այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանի եւ Արցախի հոգեւոր եւ պատմամշակութային արժեքներին, բարձրացնել երիտասարդության մտավոր ներուժի մակարդակը, նրա հոգեւոր-բարոյական եւ հայրենասիրական դաստիարակությունը, կապեր հաստատել հայրենակիցների հետ: Հյուրերի խնդրանքով Վասիլի Աթաջանյանն անդրադարձավ ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման հիմնական փուլերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա ներկա իրավիճակին, հանրապետության ժողովրդագրական իրավիճակին եւ այլ հարցերի: Վասիլի Աթաջանյանը կարեւորեց նման այցերը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործում: Նախագծի կազմակերպիչները տեղեկացրին, որ ապագայում եւս կշարունակվեն այցերը ԼՂՀ, որոնց կմասնակցեն ավելի մեծ թվով երիտասարդներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն