Վասիլի Աթաջանեանն ընդունել է Ռդ-ի Վոլգոգրադի մարզի մի խումբ հայ եւ ռուս երիտասարդների


Վասիլի Աթաջանեանն ընդունել է Ռդ-ի Վոլգոգրադի մարզի մի խումբ հայ եւ ռուս երիտասարդների

  • 23-09-2011 17:17:23   |   |  Մամլո հաղորդագրություն

Սեպտեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարի պաշտօնակատար Վասիլի Աթաջանեանն ընդունեց Ռուսաստանի Դաշնութեան Վոլգոգրադի մարզի մի խումբ հայ եւ ռուս երիտասարդների, ովքեր Լղհ են ժամանել «ուղեւորութիւն դէպի Հայաստանէ նախագծի շրջանակներում: Նախագծի ծրագրային տնօրէն, Վոլժսկի քաղաքում «ռուսստանի հայերի միութեանէ ներկայացուցչութեան ղեկավար Հրաչեայ Ներսիսեանը նշեց, որ այցի նպատակն է ծանօթանալ Հայաստանի եւ Արցախի հոգեւոր եւ պատմամշակութային արժէքներին, բարձրացնել երիտասարդութեան մտաւոր ներուժի մակարդակը, նրա հոգեւոր-բարոյական եւ հայրենասիրական դաստիարակութիւնը, կապեր հաստատել հայրենակիցների հետ: Հիւրերի խնդրանքով Վասիլի Աթաջանեանն անդրադարձաւ ղարաբաղեան ազգային-ազատագրական շարժման հիմնական փուլերին, ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացում առկայ ներկայ իրավիճակին, հանրապետութեան ժողովրդագրական իրավիճակին եւ այլ հարցերի: Վասիլի Աթաջանեանը կարեւորեց նման այցերը Հայաստան-արցախ-սփիւռք եռամիասնութեան ամրապնդման գործում: Նախագծի կազմակերպիչները տեղեկացրին, որ ապագայում եւս կը շարունակուեն այցերը ԼՂՀ, որոնց կը մասնակցեն աւելի մեծ թուով երիտասարդներ:
  -   Մամլո հաղորդագրություն