Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գերմանական Կարմիր խաչի միջև համագործակցության 20 -րդ տարելից


Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գերմանական Կարմիր խաչի միջև համագործակցության 20 -րդ տարելից

  • 05-10-2011 17:14:27   | Հայաստան  |  Հասարակություն
 2011թ. լրացավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) եւ Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության համագործակցության 20-ամյակը, որի կապակցությամբ Հայաստան էր ժամանել Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասային կազմակերպության պատվիրակությունը` հանձինս նախագահ Լոռենց Մենցի, գլխավոր քարտուղար Հանս Հայնցի, միջազգային կապերի ղեկավար Մայքլ Ուիբելի, քահանա Կառլ Շայդեի եւ լրագրող Մայքլ Լենգի: 20-ամյա համագործակցությանը նվիրված պաշտոնական արարողությունը կայացավ ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակում: Արարողության ընթացքում երկու երկրների Ազգային ընկերությունների նախագահները փոխանակվեցին տվյալ երկրի Ազգային ընկերության բարձրագույն պարգեւով: Ելույթներում բարձր գնահատվեց եւ եւս մեկ անգամ կարեւորվեց 20-ամյա համագործակցությունը եւ միասին իրականացրած համատեղ ծրագրերի նշանակությունը հասարակության խոցելի խմբերի շրջանում: Ողջույնի եւ շնորհավորական խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play