Հոկտեմբերի 7-ը Ժպիտի համաշխարհային օրն է.«Արա՛ բարի գործ,ժպիտ պարգևի՛ր մարդկանց»


Հոկտեմբերի 7-ը Ժպիտի համաշխարհային օրն է.«Արա՛ բարի գործ,ժպիտ պարգևի՛ր մարդկանց»

  • 07-10-2011 12:23:14   | Հայաստան  |  Հասարակություն

1963 թվականին Մասաչուսեթսից Հարվեյ Բոլլը ստեղծեց «Ժպտացող դեմք» պատկերը: Պատկերը շատ արագ լայն տարածում գտավ ամբողջ աշխարհով մեկ եւ դարձավ բարի կամքի եւ ուրախության ամենահայտնի խորհրդանիշը: Հեղինակը կարծում էր, որ գոնե տարվա մեջ մեկ օր յուրաքանչյուրս պետք է նվիրենք ժպիտին եւ բարի գործերին: Եվ այդպիսով, ամեն տարի Հոկտեմբեր ամսվա առաջին ուրբաթ օրը հռչակեց Համաշխարհային Ժպիտի Օր: Առաջին անգամ այն նշվել է 1999 թվականին: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի 7-ին: Ինչպես ամեն տարի, օրվա խորհուրդն է «Արա՛ բարի գործ, ժպիտ պարգեւի՛ր մարդկանց»: «Ակտիվ Երիտասարդ Քաղաքացիների Նախաձեռնություն» հասարակական կազմակերպությունը շնորհավորում է օրվա կապակցությամբ եւ միանալով օրվա խորհրդին` հոկտեմբերի 7-ին, 10:00-13:00 ժամանակահատվածում Երեւան քաղաքի բանուկ եւ երիտասարդաշատ վայրերում կբաժանի «Ժպտացող դեմք» պատկերով պիտակներ: Ըստ «Ակտիվ Երիտասարդ Քաղաքացիների Նախաձեռնություն» ՀԿ-ի միջոցառման նպատակն է կոչ անել հասարակությանը ժպտալ կյանքին, իսկ բաժանված պիտակները կլինեն միշտ իրենց հետ եւ կհիշեցնեն, որ ժպտան:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play