Վիգէն Սարգսեանը նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար


Վիգէն Սարգսեանը նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար

  • 17-10-2011 12:49:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Վիգէն Սարգսեանն ազատուել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտօնից: Ինչպէս տեղկացնում են հհ նախագահի մամլոյ գրասենեակից, նախագահի մէկ այլ հրամանագրով Վիգէն Սարգսեանը նշանակուել է Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավար: Սերժ Սարգսեանը հոկտեմբերի 17-ին հրաւիրած խորհրդակցութեան ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին եւ մաղթել յաջողութիւններ` վստահութիւն յայտնելով, որ Վիգէն Սարգսեանը կը կարողանայ յաջողութեամբ իրականացնել իր առջեւ դրուած խնդիրները եւ առաւելագոյնս արդիւնաւէտ կազմակերպել աշխատակազմի գործունէութիւնը: Վիգէն Ալեքսանդրի Սարգսեանը ծնուել է 1975թ. մայիսի 10-ին Երեւանում, բժիշկների ընտանիքում: Մասնագիտական գործունէութիւն` 27.01. 2009–17.10.2011 Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ • Արտաքին քաղաքականութիւն • Ազգային անվտանգութեան խնդիրներ • Սփիւռք • Մշակոյթ, գիտութիւն, կրթութիւն, սպորտ 2003.03 – 2009.01 Հայաստանի Հանրապետութեան նախագահի օգնական 2001–2011թթ. Հայաստանի ամերիկեան համալսարանի հրաւիրուած դասախօս • Միջազգային իրաւունք • Միջազգային յարաբերութիւններ • Պետական կառավարման համակարգ 2000.10 – 2003.03 Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի եւ ազգային անվտանգութեան խորհրդի քարտուղարի օգնական 1995.10 – 1998.08 Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի օգնական եւ արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական (1998) Կրթութիւն 1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսէթս, ԱՄՆ Իրաւունքի եւ դիւանագիտութեան արուեստների մագիստրոս Իրաւունքի եւ դիւանագիտութեան Ֆլետչեր դպրոց, Թաֆթս համալսարան • միջազգային իրաւունք, • միջազգային կազմակերպութիւններ • միջազգային անվտանգութիւն • Թեզ` «Լեռնային Ղարաբաղը երէկ, այսօր եւ վաղը. Իրաւական խնդիրներ» 1992-1999 Դիպլոմ (1997) եւ միջազգային յարաբերութիւնների մագիստրոսի աստիճան (1999), Երեւանի պետական համալսարան • Դիւանագիտութեան պատմութիւն, • միջազգային յարաբերութիւններ • Թեզ`«միջխորհրդարանական կազմակերպութիւնների դերն ու նշանակութիւնն արդի միջազգային զարգացումներումէ: 1992-1996, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ Քաղաքացիական ծառայութեան հիւսիս-արեւմտեան ակադեմիայ • Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում • Անձնակազմի կառավարում • Թեզ' «Քաղաքացիական ծառայողների ընտրութեան եւ ուսուցման սոցիալ-հոգեբանական խնդիրներ» Պարգեւներ` • Ֆրանսիայի արժանիքների շքանշան (2008թ., Ֆրանսիական Հանրապետութեան Նախագահի հրամանագիր) • Մովսէս Խորենացու մեդալ (2007)` հայկական պետականութեան կայացման գործին երկարամեայ ներդրման համար • Հայաստանի Հանրապետութեան Նախագահի շնորհակալագիր (2007) • Ֆրանսիական Հանրապետութեան Նախագահի շնորհակալագիր (2007) • Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան շնորհակալագիր եւ մեդալ (2007) • Հայաստանի Հանրապետութեան վարչապետի յուշամեդալ (2006) • Հայաստանի Հանրապետութեան վարչապետի շնորհակալագիր (2004) Մասնակցութիւն մասնագիտական կառոյցներին • «Լոյս» հիմնադրամի կրթական ծրագրի խորհրդի անդամ • Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ • Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի խորհրդի անդամ • Վատ լսող եւ խուլ երեխաների ծնողների «Հաւատ»հասարակական կազմակերպութեան խորհրդի պատուաւոր հիմնադիր անդամ • «քաղաքացիական ծառայութիւնէ ամսագրի խմբագրական խորհրդի անդամ • Երեւան-քեմբրիջ քոյր քաղաքների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Հրապարակումներ եւ կոնֆերանսներ • «մարդու իրաւունքների պաշտպանութեան ազգային եւ միջազգային գործիքներէ (համահեղինակութեամբ Reuter եւ Khufner, Երեւան, 2003) • Ռոն Ասմուսի «Բացելով Նատօ-ի դռները» գրքի հայերէն թարգմանութիւն եւ խմբագրում (Երեւան, 2008) • Միւնխենի անվտանգութեան կոնֆերանսի հրաւիրեալ հիւր (փետրուար, 2009) • ԵՄ կոնֆերանսի գլխաւոր բանախօս «հայաստանը եւ ԵՄ նոր հարեւանութեան քաղաքականութիւնըէ (2007) • «Եմ Արեւելեան գործընկերութեան նախաձեռնութիւնը» կոնֆերանսի գլխաւոր բանախօս • Հալկի (Յունաստան) միջազգային կոնֆերանս (2001) • Հիդրա (Յունաստան) կոնֆերանս (1999) Ամուսնացած է, ունի երկու դուստր:
  -   Մամլո հաղորդագրություն