Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար


Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար

  • 17-10-2011 12:49:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Ինչպես տեղկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար: Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին եւ մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները եւ առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը: Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1975թ. մայիսի 10-ին Երեւանում, բժիշկների ընտանիքում: Մասնագիտական գործունեություն` 27.01. 2009–17.10.2011 Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ • Արտաքին քաղաքականություն • Ազգային անվտանգության խնդիրներ • Սփյուռք • Մշակույթ, գիտություն, կրթություն, սպորտ 2003.03 – 2009.01 Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական 2001–2011թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս • Միջազգային իրավունք • Միջազգային հարաբերություններ • Պետական կառավարման համակարգ 2000.10 – 2003.03 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական 1995.10 – 1998.08 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական (1998) Կրթություն 1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ Իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս համալսարան • միջազգային իրավունք, • միջազգային կազմակերպություններ • միջազգային անվտանգություն • Թեզ` «Լեռնային Ղարաբաղը երեկ, այսօր եւ վաղը. Իրավական խնդիրներ» 1992-1999 Դիպլոմ (1997) եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (1999), Երեւանի պետական համալսարան • Դիվանագիտության պատմություն, • միջազգային հարաբերություններ • Թեզ`«Միջխորհրդարանական կազմակերպությունների դերն ու նշանակությունն արդի միջազգային զարգացումներում»: 1992-1996, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ Քաղաքացիական ծառայության հյուսիս-արեւմտյան ակադեմիա • Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում • Անձնակազմի կառավարում • Թեզ’ «Քաղաքացիական ծառայողների ընտրության եւ ուսուցման սոցիալ-հոգեբանական խնդիրներ» Պարգեւներ` • Ֆրանսիայի արժանիքների շքանշան (2008թ., Ֆրանսիական Հանրապետության Նախագահի հրամանագիր) • Մովսես Խորենացու մեդալ (2007)` հայկական պետականության կայացման գործին երկարամյա ներդրման համար • Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007) • Ֆրանսիական Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007) • Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր եւ մեդալ (2007) • Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ (2006) • Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր (2004) Մասնակցություն մասնագիտական կառույցներին • «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի խորհրդի անդամ • Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ • Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի խորհրդի անդամ • Վատ լսող եւ խուլ երեխաների ծնողների «Հավատ» հասարակական կազմակերպության խորհրդի պատվավոր հիմնադիր անդամ • «Քաղաքացիական ծառայություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ • Երեւան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Հրապարակումներ եւ կոնֆերանսներ • «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային եւ միջազգային գործիքներ» (համահեղինակությամբ Reuter եւ Khufner, Երեւան, 2003) • Ռոն Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դռները» գրքի հայերեն թարգմանություն եւ խմբագրում (Երեւան, 2008) • Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հրավիրյալ հյուր (փետրվար, 2009) • ԵՄ կոնֆերանսի գլխավոր բանախոս «Հայաստանը եւ ԵՄ նոր հարեւանության քաղաքականությունը» (2007) • «ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը» կոնֆերանսի գլխավոր բանախոս • Հալկի (Հունաստան) միջազգային կոնֆերանս (2001) • Հիդրա (Հունաստան) կոնֆերանս (1999) Ամուսնացած է, ունի երկու դուստր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play