Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար
17-10-2011 12:49:05 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 17-ի հրամանագրով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Ինչպես տեղկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, նախագահի մեկ այլ հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար:
Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 17-ին հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատակազմին ներկայացրել է նոր ղեկավարին եւ մաղթել հաջողություններ՝ վստահություն հայտնելով, որ Վիգեն Սարգսյանը կկարողանա հաջողությամբ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները եւ առավելագույնս արդյունավետ կազմակերպել աշխատակազմի գործունեությունը:
Վիգեն Ալեքսանդրի Սարգսյանը ծնվել է 1975թ. մայիսի 10-ին Երեւանում, բժիշկների ընտանիքում:
Մասնագիտական գործունեություն`
27.01. 2009–17.10.2011 Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
• Արտաքին քաղաքականություն
• Ազգային անվտանգության խնդիրներ
• Սփյուռք
• Մշակույթ, գիտություն, կրթություն, սպորտ
2003.03 – 2009.01 Հայաստանի Հանրապետության նախագահի օգնական
2001–2011թթ. Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս
• Միջազգային իրավունք
• Միջազգային հարաբերություններ
• Պետական կառավարման համակարգ
2000.10 – 2003.03 Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի եւ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական
1995.10 – 1998.08 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական (1998)
Կրթություն
1998-2000, Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
Իրավունքի եւ դիվանագիտության արվեստների մագիստրոս
Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս համալսարան
• միջազգային իրավունք,
• միջազգային կազմակերպություններ
• միջազգային անվտանգություն
• Թեզ` «Լեռնային Ղարաբաղը երեկ, այսօր եւ վաղը. Իրավական խնդիրներ»
1992-1999
Դիպլոմ (1997) եւ միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան (1999),
Երեւանի պետական համալսարան
• Դիվանագիտության պատմություն,
• միջազգային հարաբերություններ
• Թեզ`«Միջխորհրդարանական կազմակերպությունների դերն ու նշանակությունն արդի միջազգային զարգացումներում»:
1992-1996, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
Քաղաքացիական ծառայության հյուսիս-արեւմտյան ակադեմիա
• Պետական կառավարում եւ տեղական ինքնակառավարում
• Անձնակազմի կառավարում
• Թեզ’ «Քաղաքացիական ծառայողների ընտրության եւ ուսուցման սոցիալ-հոգեբանական խնդիրներ»
Պարգեւներ`
• Ֆրանսիայի արժանիքների շքանշան (2008թ., Ֆրանսիական Հանրապետության Նախագահի հրամանագիր)
• Մովսես Խորենացու մեդալ (2007)` հայկական պետականության կայացման գործին երկարամյա ներդրման համար
• Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007)
• Ֆրանսիական Հանրապետության Նախագահի շնորհակալագիր (2007)
• Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շնորհակալագիր եւ մեդալ (2007)
• Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալ (2006)
• Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագիր (2004)
Մասնակցություն մասնագիտական կառույցներին
• «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի խորհրդի անդամ
• Երեւանի պետական համալսարանի խորհրդի անդամ
• Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի խորհրդի անդամ
• Վատ լսող եւ խուլ երեխաների ծնողների «Հավատ» հասարակական կազմակերպության խորհրդի պատվավոր հիմնադիր անդամ
• «Քաղաքացիական ծառայություն» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
• Երեւան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ
Հրապարակումներ եւ կոնֆերանսներ
• «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային եւ միջազգային գործիքներ» (համահեղինակությամբ Reuter եւ Khufner, Երեւան, 2003)
• Ռոն Ասմուսի «Բացելով ՆԱՏՕ-ի դռները» գրքի հայերեն թարգմանություն եւ խմբագրում (Երեւան, 2008)
• Մյունխենի անվտանգության կոնֆերանսի հրավիրյալ հյուր (փետրվար, 2009)
• ԵՄ կոնֆերանսի գլխավոր բանախոս «Հայաստանը եւ ԵՄ նոր հարեւանության քաղաքականությունը» (2007)
• «ԵՄ Արեւելյան գործընկերության նախաձեռնությունը» կոնֆերանսի գլխավոր բանախոս
• Հալկի (Հունաստան) միջազգային կոնֆերանս (2001)
• Հիդրա (Հունաստան) կոնֆերանս (1999)
Ամուսնացած է, ունի երկու դուստր: