Տարօն Մարգարեան. Երեւանն այսօր բաց է եւ պատրաստ քննարկելու փոխշահաւէտ ներդրումային ցանկացած առաջարկ


Տարօն Մարգարեան. Երեւանն այսօր բաց է եւ պատրաստ քննարկելու փոխշահաւէտ ներդրումային ցանկացած առաջարկ

  • 21-10-2011 12:23:44   |   |  Հասարակութիւն
 2011թ. հոկտեմբերի 9-ին ԼՂՀ N զօրամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրեանի մահուան փաստի առթիւ յարուցուած քրէական գործով, հոկտեմբերի 20-ին ՀՀ քրէական օրէնսգրքի 360 յօդուածի 1-ին մասով (զինծառայողին վիրաւորանք հասցնելը` զինուորական ծառայութեան պարտականութիւնները կատարելու կապակցութեամբ զինծառայողի պատիւն ու արժանապատուութիւնը անպարկեշտ ձեւով ստորացնելը մէկ այլ զինծառայողի կողմից) նախատեսուած յանցագործութեան կասկածանքով ձերբակալուել է նոյն զօրամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմէն Մարտինի Զաքարեանը: ըստ ՀՀ ՊՆ տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, քրէական գործի նախաքննութիւնը շարունակւում է: ԼՂՀ N զօրամասի ժամկետային զինծառայող Վլադիմիր Ասատրեանի մահուան փաստի առթիւ յարուցուած քրէական գործով ձերբակալուել է նոյն զօրամասի ժամկետային զինծառայող Արմէն Զաքարեանը Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարօն Մարգարեանը հոկտեմբերի 17-ից 20-ը գտնւում էր Ստրասբուրգում` Եւրոպայի խորհրդի Տեղական եւ տարածքային իշխանութիւնների Կոնգրէսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Որպէս Եւրոպայի խորհրդի Կոնգրէսում քաղաքական մեծամասնութեան խմբի բիւրոյի, ինչպէս նաեւ Ինստիտուցիոնալ յանձնաժողովի եւ Տեղական իշխանութիւնների պալատի անդամ, Տարօն Մարգարեանը Հայաստանի պատուիրակութեան կազմում մասնակցել է ԵԽ Կոնգրէսի Լիագումար նիստերին եւ յանձնաժողովների աշխատանքներին: ինչպէս յայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, աշխատանքային այցի շրջանակում Տարօն Մարգարեանը հանդիպումներ է ունեցել նաեւ Երեւանի գործընկեր եւ քոյր քաղաքների քաղաքապետերի ու ԵԽ անդամ մի շարք երկրների պատուիրակութիւնների անդամների հետ: Հանդիպումների ընթացքում մտքէր են փոխանակուել քաղաքային տնտեսութեան արդիւնաւէտ կառավարման, այդ համատեքստում փորձի փոխանակման անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ փոխշահաւէտ գործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնների շուրջ: Ներկայացնելով քաղաքապետարանի կողմից իրականացուող ծրագրերը, Տարօն Մարգարեանն ընդգծել է, որ Երեւանն այսօր բաց է եւ պատրաստ քննարկելու փոխշահաւէտ ներդրումային ցանկացած առաջարկ: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերուել մի շարք պայմանաւորուածութիւններ` առաջիկայում առաւել գործնական քննարկումներ կազմակերպելու վերաբերեալ:
  -   Հասարակութիւն