Վահագնի թաղամասը կազմակերպում է բարեգործական մրցավազք


Վահագնի թաղամասը կազմակերպում է բարեգործական մրցավազք

  • 04-11-2011 15:37:49   | Հայաստան  |  Հասարակութիւն

Վահագնի թաղամասն ամէն տարի նոյեմբեր ամսին կազմակերպում է բարեգործական մրցավազք բոլոր նրանց համար, ովքեր կարեւորում են առողջ ապրելակերպը: Միջոցառումն ունի 2 հիմնական նպատակ`առողջ ապրելակերպի խրախուսումն Հայաստանում` «Վազել յանուն քո կ'եանքի» կարգախօսով, իսկ երկրորդ նպատակը`բարեգործութիւնն է: Միջոցառման արդիւնքում ստացուած շահոյթը` ինչպէս նախորդ տարիներ, այս տարի եւս կը տրամադրուի մանկատներին Նոր Տարուայ կապակցութեամբ երեխաներին նուէրներ գնելու համար: Հրաւիրուածների ցանկում են ԱՄՆ դեսպանը, Հազարամեակի Մարտահրաւէրներ ծրագրի ղեկավարը եւ այլ միջազգային կազմակերպութիւնների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ: Մասնակցում եմ մօտաւորապէս 150 մասնկից եւ 150 հիւր: Միջոցառման աջակիցներն են` «Ռոսգոստրախ» Ընկերութիւնը, «Գրանտ Տորնթօն» Ընկերութիւնը, «Եւրոտեքնոլայթ» ընկերութիւնը, «Արմսոֆթ», «Յունիտրանս» եւ «Արարատ» մսամթերք ընկերութիւնները:
  -   Հասարակութիւն