Լոռու մարզի Կաթնառատ համայնքում բռնկած թէյլերիոզ հիւանդութեան յետագայ տարածումը կանխուել է


Լոռու մարզի Կաթնառատ համայնքում բռնկած թէյլերիոզ հիւանդութեան յետագայ տարածումը կանխուել է

  • 23-11-2011 20:59:58   |   |  Տնտեսութիւն
Օրեր առաջ զանգուածային մի շարք լրատուամիջոցնէր ահազանգել էին Լոռու մարզի Կաթնառատ համայնքում անյայտ հիւանդութիւնից անասունների անկման դէպքերի մասին: Նշուած հրապարակումներից անմիջապէս յետոյ ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան մասնագէտները եղել էն տեղում, ուսումնասիրել հիւանդութեան տարածուածութեան եւ բնոյթի հանգամանքները: Ըստ ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան լրատուական ծառայութեան հաղորդագրութեան, ուսումնասիրութիւնից պարզուել է, որ համայնքում առկայ է թէյլերիոզ հիւանդութեան բռնկում, որի արդիւնքում հիւանդացած կենդանիներից մէկն անկել է, 8 գլուխ ենթարկուել է հարկադիր սպանդի: Ձեռնարկուած օպերատիւ միջոցառումներից յետոյ հիւանդութեան յետագայ տարածումը հնարաւոր է եղել կանխել: Ներկայումս իրավիճակը լիովին վերահսկւում է համայնքային եւ տարածաշրջանային մասնագէտների կողմից: Թէյլերիոզը եղջերաւոր կենդանիների տրանսմիսիւ հիւանդութիւն է: Թէյլերիոզ յարուցիչի նկատմամբ ընկալունակ էն համարւում խոշոր եւ մանր եղջերաւոր կենդանիները: Հիւանդանում էն բոլոր տարիքի եւ ցեղի կենդանիները, յատկապէս ծանր ընթացք է ունենում 6 ամսական հորթերի մօտ: Հիւանդութեան փոխանցողները հիմնականում տիզերն էն, որոնք առաւել ակտիւ էն մայիս-յուլիս ամիսներին: Խոշոր եղջերաւոր կենդանիների մօտ հիւանդութիւնը ընթանում է սուր (4-7օր) եւ ենթասուր (մինչեւ 16 օր) եղանակներով, բարձր ջերմութեամբ, սիրտ-անօթային համակարգի եւ աղեստամոքսային տրակտի խանգարումներով: Բուժման նպատակով հիւանդ կենդանիներին ներարկում էն արեան հակապարազիտար պրեպարատներ, միաժամանակ օգտագործելով սիմպտօմատիկ (կոֆէին, ֆտալազոլ, վիտամին Բ12 եւ այլն) դեղամիջոցնէր: Գիւղատնտեսութեան նախարարութիւնը տեղեկացնում է նաեւ, որ թէյլերիոզը կենդանիներից մարդուն չի փոխանցւում, եւ այն վտանգաւոր չէ նաեւ մարդու կողմից հիւանդ կենդանու մսեղիքը, համապատասխան ջերմային մշակումից յետոյ, օգտագործելու դէպքում:
  -   Տնտեսութիւն