Բակոյ Սահակեանը հանդիպում է ունեցել ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամների հետ
02-03-2011 17:30:15 | Հայաստան | Քաղաքական
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը մարտի 2-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան անդամների հետ:
Հանդիպման ընթացքում արծարծուել է հանրապետութեան կենսագործունէութեան տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկրի ղեկավարը կարեւորել է խորհրդարանում ընդգրկուած քաղաքական ուժերի դերը այդ հարցերի լուծման գործում եւ ընդգծել նրանց միջեւ համագործակցութեան խորացման անհրաժեշտութիւնը: Նախագահը ներկաների ուշադրութիւնը հրաւիրել է նաեւ բանակ-հասարակութիւն կապերի ընդլայնման վրայ:
Բ.Սահակեանը նշել է, որ նման ձեւաչափով քաղաքական խորհրդակցութիւնները կը կրեն պարբերական բնոյթ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԳԼԽԱՒՈՐ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ