Մարտի 10-12-ին Երեւանում կ'անցկացուի «ԷՆԵՐԳԱԱՐԴԻՒՆԱՒԷՏՈՒԹԻՒՆ ԷՔՍՊՈՅ 2011» ցուցահանդէսը<br />


Մարտի 10-12-ին Երեւանում կ'անցկացուի «ԷՆԵՐԳԱԱՐԴԻՒՆԱՒԷՏՈՒԹԻՒՆ ԷՔՍՊՈՅ 2011» ցուցահանդէսը

  • 21-02-2011 15:52:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն մարտի 10-12-ին կազմակերպում է «ԷՆԵՐԳԱԱՐԴԻՒՆԱՒԷՏՈՒԹԻՒՆ ԷՔՍՊՈՅ 2011» ցուցահանդէսը, որը տեղի կ'ունենայ Մոսկուայի տանը (հասցէ` Արգիշտի 7)։ «ԷՆԵՐԳԱԱՐԴԻՒՆԱՒԷՏՈՒԹԻՒՆ ԷՔՍՊՈՅ 2011»-ը կը ցուցադրի ապրանքներ եւ ծառայութիւններ, որոնք գործարարներին կ'աջակցեն բարձրացնել ձեռնարկութիւններում էներգաարդիւնաւէտութիւնը` խթանելով յետագայ զարգացումը: «ԷՆԵՐԳԱԱՐԴԻՒՆԱՒԷՏՈՒԹԻՒՆ ԷՔՍՊՈՅ 2011» ցուցահանդէսի հիմնական նպատակը Հայաստանի էներգաարդիւնաւէտութեան շուկայի զարգացումն է, յատկապէս փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան ոլորտում, Էներգաարդիւնաւէտ սարքաւորումների վերջին նմուշների եւ նորարար տեխնոլոգիաների ցուցադրումը, տեղական ռեսուրսների օգտագործման ծաւալների աճին եւ էներգաարդիւնաւէտ սարքաւորումների արտադրութեանը աջակցումը, արտադրող-սպառող յարաբերութիւնների ամրապնդումը, ինչպէս նաեւ այս հարցերի վերաբերեալ հանրային իրազեկումը: «ԷՆԵՐԳԱԱՐԴԻՒՆԱՒԷՏՈՒԹԻՒՆ ԷՔՍՊՈՅ 2011» մասնագիտական միջոցառմանը կներգրաւուէն բանկեր եւ վարկային կազմակերպութիւններ, որոնք նախատեսում էն մշակել էներգարդիւնաւէտութեանն ուղղուած ֆինանսական գործիքներ, ինչպէս նաեւ էներգաարդիւնաւէտ սարքաւորումների եւ տեխնոլոգիաների տեղական եւ միջազգային արտադրողներ եւ ներմուծողներ, ներդրողներ, ոլորտի առաջատար փորձագէտներ, գիտնականներ: «ԷՆԵՐԳԱԱՐԴԻՒՆԱՒԷՏՈՒԹԻՒՆ ԷՔՍՊՈՅ 2011» ցուցահանդէսը նոր կապերի հաստատման հնարաւորութիւն կ'ընձեռի ոլորտի մասնակիցներին, ինչպէս նաեւ հնարաւորութիւն կը տայ ծանօթանալու արդի տեխնոլոգիական ու գիտական նուաճումներին, ֆինանսական շուկայի ներգրաւման տարբերակներին եւ հնարաւորութիւններին: Ցուցահանդէսի ընթացքում կներկայացուէն արդի էներգաարդիւնաւէտ սարքաւորումներն ու տեխնոլոգիաները, ներառեալ` 1. ջերմամեկուսիչ նիւթեր, 2. ջեռուցման եւ օդափոխութեան սարքաւորումներ, 3. էներգախնայող լուսային համակարգեր, 4. էներգառեսուրսների օգտագործման աւտոմատ համակարգեր եւ այլն: Միջոցառման ընթացքում կազմակերպուելու էն շնորհանդէսներ, քննարկումներ եւ կլոր սեղաններ: Մասնակցութիւնը ցուցահանդէսին անվճար է: «ԷՆԵՐԳԱԱՐԴԻՒՆԱՒԷՏՈՒԹԻՒՆ ԷՔՍՊՈՅ 2011»-ը կազմակերպւում է IFC Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսաւորման ծրագրի կողմից, որը մշակուել է էներգաարդիւնաւէտութեան ու վերականգնուող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկայ հիմնելու եւ Հայաստանի էներգետիկ ինքնաբաւութեանը նպաստելու նպատակով: Ծրագիրը ֆինանսական աջակցութիւն է ստանում Աւստրիայի ֆինանսների նախարարութեան կողմից:
  -   Տնտեսութիւն