Վիւասել-մտս-ը նախագծերի կառավարման դասընթաց է կազմակերպել 11 <br /> բուհի ուսանողների համար <br />


Վիւասել-մտս-ը նախագծերի կառավարման դասընթաց է կազմակերպել 11
բուհի ուսանողների համար

  • 16-02-2011 20:20:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
16-ը փետրուարի, 2011թ. Երեւան, Հայաստան: Վիւասել-մտս-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկութիւնը տեղեկացնում է, որ հանրապետութեան մի շարք բուհերի ուսանողների համար կազմակերպել է նախագծերի կառավարման այբուբենը ներկայացնող դասընթացնէր: Արժէ՞ արդեօք որեւէ նախագիծ սկսել, երբ դեռեւս անյայտ է դրա իրականացման ձեւաչափը կամ վերջնական արդիւնքը: Նախնական ի՞նչ քայլեր էն հարկաւոր ծրագրի յաջողութեան երաշխիքների համար: Աշխատանքային առողջ միջավայր ստեղծելը բաւարար չէ այս հարցերին պատասխանելու եւ ռէալ արդիւքն ակնկալելու համար: Կարեւոր էն նաեւ նպատակների սահմանումը, դրանց իրագործման համար ընտրուած կառավարման գործիքներն ու յետագայ ռազմավարութիւնը: Վիւասել-մտս-ում կազմակերպուած դասընթացը երկարաժամկէտ ռազմավարութիւնից մինչեւ ամենօրեայ աշխատանքային յարաբերութիւններ բացայայտելու հնարաւորութիւն տուեց մասնակիցներին: «Մեծ գաղտնիք բացայայտած չեմ լինի, եթէ ասեմ, որ հզօր կազմակերպութեան յաջողութիւնը սկսւում է կառավարման ճիշտ գործիքների ընտրութիւնից: Դա նորութիւն չէ, սակայն, իւրաքանչիւրն ունի իր ընկալումները: Յաջողում էն նրանք, ովքեր շատ արագ բացայայտում էն որոշ նրբութիւններ. սահմանում էն կոնկրէտ նպատակը, գնահատում ժամանակը եւ պատրաստ էն լինում համախմբուած պատասխանատուութեան` նախագծի վերջնական արդիւնաւէտութեան համար: Կառավարել` նշանակում է գնահատել աշխատակցին, առաջնորդուել հիմնարար արժէքներով եւ կոնկրէտ օրինակով, անհրաժեշտութեան դէպքում պատրաստ լինել ճկուն փոփոխութիւնների: Վստահ եմ, որ այս հանդիպման ընթացքում կարող էք բացայայտել Վիւասել-մտս-ում ընդունուած մօտեցումները»,-ուսանողներին իր խօսքն ուղղեց Վիւասել-մտս-ի գլխաւոր տնօրէն Ռալֆ Յիրիկեանը: Վիւասել-մտս-ի մասնագէտների վարած դասընթացի արդիւքնում դասընթացի մասնակիցները ստացան նոր գաղափարները նախագծերի վերածելու, դրանք իրականացնելու եւ վերջնական արդիւնքը գնահատելու հմտութիւններ:
  -   Մամլո հաղորդագրություն