Մոսկուայում հրազէնից սպանուել է 40-ամեայ Տիգրան Յովհաննիսեանը
17-04-2012 12:33:49 | Ռուսաստան | Հասարակութիւն
Մոսկուայում ապրիլի 17-ին, ժամը 9.30-ի սահմաններում, Մարշալ Ժուկովի պողոտայի բնակելի շէնքերից մէկի 10-րդ հարկի աստիճանավանդակում հրազէնից սպանուել է 40-ամեայ Տիգրան Յովհաննիսեանը: Ըստ LifeNews. ru-ի, Տ.Յովհաննիսեանը զբաղւում էր գրիլ հաւերի վաճառքով:
Աղբիւրի փոխանցմամբ, յանցագործը իր զոհին սպասել է վերջինիս բնակարանի մօտ եւ կրակել, երբ Տ.Յովհաննիսեանը դուրս է եկել աստիճանավանդակ: Փամփուշտը դիպել է զոհի վզին, եւ նա հրազէնային վնասուածքից տեղում մահացել է: Յանցագործը դէպքի վայրից դիմել է փախուստի: