Արցախում է ՀՀ կառավարութեանն առընթեր քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան պետի գլխաւորած պատուիրակութիւնը


Արցախում է ՀՀ կառավարութեանն առընթեր քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան պետի գլխաւորած պատուիրակութիւնը

  • 19-06-2012 15:12:27   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետութեան Նախագահ Բակոյ Սահակեանը յունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանն առընթեր քաղաքացիական աւիացիայի գլխաւոր վարչութեան պետ Արտեօմ Մովսէսեանի գլխաւորած պատուիրակութեանը: Հանդիպման ընթացքում քննարկուել են Ստեփանակերտի օդանաւակայանի վերագործարկմանը, ինչպէս նաեւ մեր հանրապետութիւնում քաղաքացիական աւիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Յատուկ ուշադրութիւն է դարձուել այս ոլորտում երկու հայկական պետութիւնների համապատասխան գերատեսչութիւնների միջեւ համագործակցութեան հեռանկարներին: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Յարութիւնեանը, պաշտօնատար այլ անձինք:Այս մասին «նտե-ին յայտնեցին Արցախի Հանրապետութեան նախագահի աշխատակազմի տեղեկատուութեան գլխաւոր վարչութիւնից:
  -   Մամլո հաղորդագրություն