Արցախում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը
19-06-2012 15:12:27 | | Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաեւ մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարներին:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: