Հրատարակուել են «Իմ գանձարանը» գունազարդման գրքոյկը եւ «Մեր
կեանքն Աստծոյ հետ է» ձեռնարկի հերթական հատորը
16-02-2011 13:28:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փետրուարի 15-ին Մայր
Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ «Իմ գանձարանը» գունազարդման
գրքոյկի եւ «Մեր կեանքն Աստծոյ հետ է» ձեռնարկի հերթական հատորի
շնորհանդէսը: Այս մասին (Ինչպէս) «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին Մայր
Աթոռ Սբ. Էջմիածնի Տեղեկատուական համակարգից
«Իմ գանձարանը» մանկական գիրքը հրատարակուել է Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակութեան կենտրոնի կողմից «Վորլդ
Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպութեան հայաստանեան
գրասենեակի աջակցութեամբ: Այն ներառում է սուրբգրային դրուագներ,
հայոց պատմութեան նշանաւոր դէպքերի եւ դէմքերի մասին պատումներ:
«Մեր կեանքն Աստծոյ հետ է» գիրքն ուսումնամեթոդական ձեռնարկ է,
որը կիրառւում է կիրակնօրեայ վարժարաններում որպէս դասագիրք, իսկ
այլ կրթական հաստատութիւններում` որպէս օժանդակ գրականութիւն:
Դասագիրքը հրատարակուել է ըստ տարիքային խմբերի` 6, 7-10, 10, 12,
14 տարեկան մանուկների եւ պատանիների համար` առաջին եւ երկրորդ
մասերով, համապատասխան ուսուցչի ձեռնարկներով: