Արցախի եւրոպական շարժումը երախտագիտութիւն է յայտնել<br /> Ֆրանսիայի եւրոպական շարժման փոխնախագահ Դենի Բադրեին<br />


Արցախի եւրոպական շարժումը երախտագիտութիւն է յայտնել
Ֆրանսիայի եւրոպական շարժման փոխնախագահ Դենի Բադրեին

  • 01-02-2011 15:38:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՓԵՏՐՈՒԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 27-ին Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ընդունուել է գրաւոր յայտարարութիւն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կողմից ժողովրդավարական պետութեան կառուցման մասին», որը ստորագրել են տարբեր երկրների 30 պատուիրակներ, այդ թւում ֆրանսիացի սենատոր, Ֆրանսիայի եւրոպական շարժման փոխնախագահ Դենի Բադրեն: Արցախի եւրոպական շարժումը, կազմակերպութեան ղեկավար Հայկ Խանումյանի ստորագրութեամբ, շնորհակալական նամակ է յղել Դ.Բադրեին: Նամակում, մասնաւորապէս, նշւում է. «Պարոն սենատոր, մենք ուրախացանք` տեսնելով Ձեր ստորագրութիւնը ԵԽԽՎ-ի 2011թ. յունվարի 27-ի թիւ 470 «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կողմից ժողովրդավարական պետութեան կառուցման մասին» գրաւոր հռչակագրի տակ: Այսօրուայ Եւրոպան կառուցուել է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքի յարգանքի վրայ: Մեզ ուրախացնում է այն փաստը, որ Դուք նաեւ Ֆրանսիայի եւրոպական շարժման փոխնախագահն եք, եւ որ մենք կիսում ենք նոյն արժէքները եւ նոյն գործունէութիւնը»:
  -   Քաղաքական