«Սայաթ Նովա» պարային համոյթը հիւրախաղերի է մեկնում<br /> Գլենդէլ<br />


«Սայաթ Նովա» պարային համոյթը հիւրախաղերի է մեկնում
Գլենդէլ

  • 09-10-2009 18:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԳԼԵՆԴԷԼ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գլենդելում շուտով հիւրախաղերով հանդէս կգայ Բոստոնի «Սայաթ Նովա» պարախումբը: Պարային համոյթի 60 հայորդիները ելոյթ են ունենալու "Power in Rhitm" երկժամյա հայտագրով` իրենց պարով ներկայացնելով հայկական մշակոյթը: «Սայաթ Նովա» պարախումբը հիմնադրուել է 1986թ. Բոստոնում, Աբո Աշչեանի ղեկավարութեամբ: Ելոյթներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում: 1995 թուականին ութ համերգով շրջագայել է Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում: Ելոյթ է ունեցել նաեւ Ստեփանակերտում: Ինչպէս տեղեկացնում է «Ասպարէզը» օրաթերթը, 25 անգամ Հայաստան այցելած Աբո Աշչյանն իր մասնագիտական որակն ու կարողութիւնը ստացել է հայրենիքում, իսկ սփիւռքում` Բոստոնում, ստեղծել է հայրենի մի անկիւն` ազգային պարով, «Սայաթ Նովա» պարախմբով: Նա նաեւ "Abaka Armenian School for the Performing Artist" կենտրոնի հիմնադիրն է, որտեղ հայկական պար է ուսուցանում 3-16 տարեկաններին: Պարարվեստը օրեցօր ստանում է աւելի լայն տարածում ու ժողովրդականութիւն, ուր զուգորդվում են երգն ու երաժշտութիւնը, թատերական եւ բեմական արվեստները, պարային նազանքն ու ճկունութիւնը:
  -   Մշակոյթ