«Սայաթ Նովա» պարային համույթը հյուրախաղերի է մեկնում<br /> Գլենդել<br />


«Սայաթ Նովա» պարային համույթը հյուրախաղերի է մեկնում
Գլենդել

  • 09-10-2009 18:45:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԳԼԵՆԴԵԼ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գլենդելում շուտով հյուրախաղերով հանդես կգա Բոստոնի «Սայաթ Նովա» պարախումբը: Պարային համույթի 60 հայորդիները ելույթ են ունենալու "Power in Rhitm" երկժամյա հայտագրով` իրենց պարով ներկայացնելով հայկական մշակույթը: «Սայաթ Նովա» պարախումբը հիմնադրվել է 1986թ. Բոստոնում, Աբո Աշչյանի ղեկավարությամբ: Ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, Կանադայում: 1995 թվականին ութ համերգով շրջագայել է Երեւանում եւ Հայաստանի այլ քաղաքներում: Ելույթ է ունեցել նաեւ Ստեփանակերտում: Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզը» օրաթերթը, 25 անգամ Հայաստան այցելած Աբո Աշչյանն իր մասնագիտական որակն ու կարողությունը ստացել է հայրենիքում, իսկ սփյուռքում` Բոստոնում, ստեղծել է հայրենի մի անկյուն` ազգային պարով, «Սայաթ Նովա» պարախմբով: Նա նաեւ "Abaka Armenian School for the Performing Artist" կենտրոնի հիմնադիրն է, որտեղ հայկական պար է ուսուցանում 3-16 տարեկաններին: Պարարվեստը օրեցօր ստանում է ավելի լայն տարածում ու ժողովրդականություն, ուր զուգորդվում են երգն ու երաժշտությունը, թատերական եւ բեմական արվեստները, պարային նազանքն ու ճկունությունը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play