Իշխանութեան եւ ՀԱԿ-ի միջեւ ուղղակի երկխօսութեան ձեւաչափում միջնորդի կարիք չկայ


Իշխանութեան եւ ՀԱԿ-ի միջեւ ուղղակի երկխօսութեան ձեւաչափում միջնորդի կարիք չկայ

  • 25-04-2011 18:31:33   | Հայաստան  |  Քաղաքական
Հայ Ազգային Կոնգրէսը ապրիլի 25-ին հանդէս է եկել յայտարարութեամբ, որում ասուած է. «Հայ Ազգային Կոնգրէսի եւ խորհրդարանական իշխող կոալիցիայի միջեւ միջնորդ դառնալու ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի առաջարկի կապակցութեամբ յայտարարում ենք. 1. Մարդու իրաւունքների պաշտպանը սխալ է հասկացել երկխօսութեան իմաստը, քանի որ խօսքը վերաբերում է ոչ թէ Կոնգրէսի եւ խորհրդարանական կոալիցիայի, այլ Կոնգրէսի եւ գործադիր իշխանութեան միջեւ կայանալիք երկխօսութեանը: 2. Իշխանութեան եւ Կոնգրէսի միջեւ ուղղակի երկխօսութեան ձեւաչափում ոչ ներքին, ոչ արտաքին միջնորդի կարիք չկայ: 3. Իսկ եթէ իշխանութիւնը նպատակայարմար համարի բանակցութիւնների ընթացքում իր պատուիրակութեան կազմում ընդգրկել Մարդու իրաւունքների պաշտպանին, մենք խնդիր չունենք»:
  -   Քաղաքական