Գործադուլ են սկսել հարաւկորեական ԶԼՄ-ները<br />


Գործադուլ են սկսել հարաւկորեական ԶԼՄ-ները

  • 21-07-2009 18:41:00   |   |  Միջազգային
ՍԵՈՒԼ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր հարաւկորեական թերթերի եւ հեռուստատեսային ցանցերի աշխատակիցները բողոքի 100-ժամանոց գործադուլ են սկսել իշխանութիւնների մշակած զանգվածային լրատվամիջոցների բարեփոխումների կապակցութեամբ: Արհմիութիւնները պնդում են, որ փոփոխութիւնները կարող են հանգեցնել ճիւղի էական մոնոպոլացման: Հարաւային Կորեայի նախագահ Լի Մեն Բակը փորձում է ազգային խորհրդարանի ներկայիս նստաշրջանի ընթացքում օրէնք ընդունել ԶԼՄ-ների ոլորտի բարեփոխումների մասին: Այդ փաստաթուղթը վերացնում է այն դրույթը, որն այժմ արգելում է լրագրական կորպորացիաներին ունենալ հեռուստատեսային ալիքներ: Դրա դէմ են խստօրէն հանդէս գալիս արհմիութիւնները, հեռարձակող ընկերութիւնները եւ մի շարք հասարակական կազմակերպութիւններ: Նրանք պնդում են, որ նոր օրէնքը կհանգեցնի տպագիր եւ էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցների սեփականատեր վիթխարի մոնոպոլիստական խմբերի ստեղծման:
  -   Միջազգային