Պերուի նախկին նախագահը կոռուպցիայի համար դատապարտուել է 7,5<br /> տարուայ ազատազրկման<br />


Պերուի նախկին նախագահը կոռուպցիայի համար դատապարտուել է 7,5
տարուայ ազատազրկման

  • 21-07-2009 18:32:00   |   |  Միջազգային
ԼԻՄԱ, 21 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պերուի գերագոյն դատարանը մեղաւոր է ճանաչել եւ 7,5 տարուայ ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Ալբերտօ Ֆուխիմորիին: Ինչպէս հաղորդում է «Ռոյթերը», Ալբերտօ Ֆուխիմորին յուլիսի 20-ին 7,5 տարուայ բանտարկութեան է դատապարտուել իր նախկին օգնական եւ գաղտնի ոստիկանութեան ղեկավար Վլադիմիրո Մոնտեսինոսին 15 մլն դոլար վճարելու համար: Համաշխարհային բանկի գնահատմամբ, որ ներկայացուել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Ալբերտօ Ֆուխիմորին աշխարհի ամենակոռումպացուած առաջնորդների տասնեակում է, իր կառավարման տարիներին (1990-2000 թթ.) Ֆուխիմորին անօրինական ճանապարհով երկրի բիւջէից իւրացրել է մօտ 200 մլն դոլար:
  -   Միջազգային