Պերուի նախկին նախագահը կոռուպցիայի համար դատապարտվել է 7,5<br /> տարվա ազատազրկման<br />


Պերուի նախկին նախագահը կոռուպցիայի համար դատապարտվել է 7,5
տարվա ազատազրկման

  • 21-07-2009 18:32:00   | Պերու  |  Միջազգային
ԼԻՄԱ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պերուի գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել եւ 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին: Ինչպես հաղորդում է «Ռոյթերը», Ալբերտո Ֆուխիմորին հուլիսի 20-ին 7,5 տարվա բանտարկության է դատապարտվել իր նախկին օգնական եւ գաղտնի ոստիկանության ղեկավար Վլադիմիրո Մոնտեսինոսին 15 մլն դոլար վճարելու համար: Համաշխարհային բանկի գնահատմամբ, որ ներկայացվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում, Ալբերտո Ֆուխիմորին աշխարհի ամենակոռումպացված առաջնորդների տասնյակում է, իր կառավարման տարիներին (1990-2000 թթ.) Ֆուխիմորին անօրինական ճանապարհով երկրի բյուջեից յուրացրել է մոտ 200 մլն դոլար:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play