Պերուի նախկին նախագահը կոռուպցիայի համար դատապարտվել է 7,5
տարվա ազատազրկման
21-07-2009 18:32:00 | Պերու | Միջազգային
ԼԻՄԱ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Պերուի գերագույն դատարանը
մեղավոր է ճանաչել եւ 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի
նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիին:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերը», Ալբերտո Ֆուխիմորին հուլիսի
20-ին 7,5 տարվա բանտարկության է դատապարտվել իր նախկին օգնական եւ
գաղտնի ոստիկանության ղեկավար Վլադիմիրո Մոնտեսինոսին 15 մլն դոլար
վճարելու համար:
Համաշխարհային բանկի գնահատմամբ, որ ներկայացվել է ՄԱԿ-ի
կենտրոնակայանում, Ալբերտո Ֆուխիմորին աշխարհի ամենակոռումպացված
առաջնորդների տասնյակում է, իր կառավարման տարիներին (1990-2000
թթ.) Ֆուխիմորին անօրինական ճանապարհով երկրի բյուջեից յուրացրել է
մոտ 200 մլն դոլար: