«Օրանժը» Հայաստանում ծառայութիւններ կսկսի մատուցել<br /> հոկտեմբեր-նոյեմբերից<br />


«Օրանժը» Հայաստանում ծառայութիւններ կսկսի մատուցել
հոկտեմբեր-նոյեմբերից

  • 05-05-2009 19:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանեան բջջային կապի շուկայի երրորդ օպերատոր ֆրանսիական «Օրանժ» ընկերութիւնն այս տարի նախատեսում է կատարել շուրջ 75 մլն դոլարի ներդրումներ: Այս մասին մայիսի 5-ին լրագրողներին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը: Ըստ նրա, այդ ներդրումները կկատարուեն անկախ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից: Նախարարը յայտնեց, որ ներկայումս ընկերութեան կողմից իրականացւում են նախագծային աշխատանքներ, տեղադրվում են համապատասխան տեխնիկական միջոցներ, այդ թւում ալեհավաքներ: Գ.Սարգսեանը նշեց նաեւ, որ բջջային երրորդ օպերատորը Հայաստանում ծառայութիւններ կսկսի մատուցել հոկտեմբեր-նոյեմբերից:
  -   Տնտեսութիւն